«Սպայկա» ընկերությունը ստացել է արտոնյալ պայմաններ, ինչն առաջացրել է շուրջ 800 վարորդի դժգոհությունը. Գառնիկ Դանիելյան
Տնտեսություն
16:07 29/08/2024
Հայաստան

«Սպայկա» ընկերությունը ստացել է արտոնյալ պայմաններ, ինչն առաջացրել է շուրջ 800 վարորդի դժգոհությունը. Գառնիկ Դանիելյան

«Շուտով խաղողի մթերման սեզոնն է սկսում, սակայն, խաղողագործներից շատերն ահազանգում են, որ մինչ օրս մթերող կազմակերպություններն իրենց հետ պայմանագրեր չեն կնքել»,- խաղողագործների ահազանգի մասին բարձրաձայնում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ 

Ըստ նրա, տպավորություն է, որ հետևողականորեն ոչնչացվում է գյուղատնտեսության այս ճյուղը։ Հերթական անգամ վարկային ծանր պարտավորությունների հետ գյուղացին մնում է մեն-մենակ։

«Վերջին շրջանում դժգոհություններ կան նաև պտուղ-բանջարեղենի արտահանման հետ կապված։ Թեև Էկոնոմիկայի նախարարությունը հայտնում է, որ արտահանումն աճել է 2 անգամ, որոշ մշակաբույսերի արտահանումը շարունակաբար խոչընդոտվում է։

«Ռոսսելխոզնադզոր»-ի կողմից որոշ հայկական ընկերությունների արտադրանքի արտահանման արգելքը ևս փաստում է ոլորտում առկա խնդիրների մասին։

Այսօր էլ բողոքի ակցիա են իրականացնում բեռնատարների վարորդները։ Նրանց մտահոգում է, որ «Սպայկա» ընկերությունը ստացել է արտոնյալ պայմաններ՝ արտերկրի բեռնափոխադրման կազմակերպություններ հետ համագործակցելու համար։

Հավասար մրցակցային պայմանների, օրենսդրական կարգավորումների բացակայությունը և ոլորտի բարձիթողի վիճակը, արդարացիորեն, առաջացրել են շուրջ 800 վարորդի դժգոհությունը»,- գրել է Գ.Դանիելյանը։ 

Placeholder
«Սպայկա» ընկերությունը ստացել է արտոնյալ պայմաններ, ինչն առաջացրել է շուրջ 800 վարորդի դժգոհությունը. Գառնիկ Դանիելյան