Պավել Դուրովը ենթարկվել է դատական ​​վերահսկողության, պետք է հինգ միլիոն եվրո գրավ վճարի
Քաղաքական
00:06 29/08/2024

Պավել Դուրովը ենթարկվել է դատական ​​վերահսկողության, պետք է հինգ միլիոն եվրո գրավ վճարի

Թելեգրամի հիմնադիր Պավել Դուրովը դատական վերահսկողության տակ է վերցվել, նրան արգելված է լքել Ֆրանսիայի տարածքը։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին հայտնում է Փարիզի դատախազությունը։ 

«Պավել Դուրովը վերցվել է դատական ​​վերահսկողության, մասնավորապես՝ հինգ միլիոն եվրոյի չափով գրավի դիմաց, շաբաթը երկու անգամ ոստիկանական բաժանմունք ներկայանալու և Ֆրանսիայի տարածքից դուրս գալու արգելքի պահանջով»,-  ասվում է փաստաթղթում։

Դատախազության փոխանցմամբ, Դուրովը մեղադրվում է վեց հանցագործության մեջ, այդ թվում՝ ապօրինի գործարքներ իրականացնելու նպատակով առցանց հարթակ կառավարելու համար։

Հիշեցնենք, որ Դուրովը ձերբակալվել է Փարիզի Լե Բուրժե արվարձանի օդանավակայանից բերման ենթարկվելուց հետո օգոստոի 24-ին։ 

 

 

Placeholder
Պավել Դուրովը ենթարկվել է դատական ​​վերահսկողության, պետք է հինգ միլիոն եվրո գրավ վճարի