«Հրազդան» մարզահամալիրը կմասնավորեցվի և տեղում կհիմնվի «Յուվենտուս»-ի ֆուտբոլային ակադեմիա
Սպորտ
14:34 29/08/2024
Հայաստան

«Հրազդան» մարզահամալիրը կմասնավորեցվի և տեղում կհիմնվի «Յուվենտուս»-ի ֆուտբոլային ակադեմիա

Կառավարությունը հաստատել է  Պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից մշակված նախագիծը, որով նախատեսվում է Հայաստանում հիմնել ֆուտբոլային ակադեմիա։

Պետական գույքի կառավարման կոմիտեի Արտաքին կապերի և ինֆորմատիկայի բաժնից հայտնում են, որ «Նեքստ Ջեն Սպորտս» ՍՊԸ-ին 25 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով կտրամադրվի Ավան Աճառյան փողոց 20/4 հասցեում գտնվող շենք-շինությունները, որտեղ ընկերությունը, համագործակցելով աշխարհահռչակ «Յուվենտուս» ակումբի հետ, կհիմնի ֆուտբոլային ակադեմիա։

Ընկերությունը պարտավորվել է 5 տարվա ընթացքում կատարել 1 մլրդ դրամի ներդրումներ։

Նույն նախագծի շրջանակում նախատեսվում է մասնավորեցնել «Հրազդան մարզահամալիր» ՓԲԸ-ի 100 % բաժնետոմսերը, որի կազմում է գլխավոր մարզադաշտին հարակից պահուստային դաշտը։
«Նեքստ Ջեն Սպորտս» ՍՊԸ-ն պարտավորվել է 5 տարվա ընթացքում իրականացնել 1 միլիարդ 200 միլիոն դրամի ներդրում։

Placeholder
«Հրազդան» մարզահամալիրը կմասնավորեցվի և տեղում կհիմնվի «Յուվենտուս»-ի ֆուտբոլային ակադեմիա