Գոռ Խաչատրյան-Գոհար Հարությունյան զույգը՝  Եվրոպայի չեմպիոն
Սպորտ
16:55 31/08/2024
Հայաստան

Գոռ Խաչատրյան-Գոհար Հարությունյան զույգը՝ Եվրոպայի չեմպիոն

Չեխիայի Պլզեն քաղաքում ընթացող վազող թիրախ ձևի Եվրոպայի առաջնությունում Գոռ Խաչատրյանն ու Գոհար Հարությունյանը վազող թիրախ միքս մրցաձևում դարձել են Եվրոպայի չեմպիոններ։

Խաչատրյան - Հարությունյան զույգը 378 միավորով՝  2-րդ հորիզոնականով դուրս էր եկել կիսաեզրափակիչ։ Կիսաեզրափակչում ՝ 7:5, իսկ արդեն եզրափակչում՝ 6:4 հաշվով հաղթանակ տոնելով՝  մեր հրաձիգները նվաճել են մեր թիմի 5-րդ ոսկե մեդալը այս առաջնությունում։


 

Placeholder