Փաշինյանը մի սիրուն օր մեր բոլոր «սուտի արևմտամետներին» «մատաղ» է անելու Պուտինի ոտքերի առաջ. Սուրենյանց
Քաղաքական
18:04 31/08/2024
Հայաստան

Փաշինյանը մի սիրուն օր մեր բոլոր «սուտի արևմտամետներին» «մատաղ» է անելու Պուտինի ոտքերի առաջ. Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրառմամբ անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի այսօրվա ասուլլիսին. 

«Ես ճիշտ չեմ համարում մեր գործընկեր Ռուսաստանի մասին վատ բառապաշարով խոսելը»,- ասում է Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ «դա պետական մտածելակերպ չէ»։

Ինչ ասեմ. 100%-ով համաձայն եմ Փաշինյանի այս մտքի հետ, մանավանդ, որ իմ բոլոր հարցազրույցներում ես անհոգնել դա ասում եմ:

Ի դեպ, հատկանշական է, որ այդ միտքն արտահայտելու հետևանքով՝ Նիկոլ Փաշինյանի շրջապատը, նրա աղիներում գտնվող պսևդոարևմտամետներն ինձ անվանում են «ռուսական գործակալ»:

Հիմա ուզում եմ Փաշինյանի աղիներում գտնվողներին հարցնել՝ Փաշինյա՞նն էլ է «ռուսական գործակալ»:

Իսկ ավելի լուրջ՝ մի քանի անգամ ասել եմ, որ Փաշինյանը մի սիրուն օր մեր բոլոր «սուտի արևմտամետներին» «մատաղ» է անելու Պուտինի ոտքերի առաջ, երբ կրկին վերջինիս «սրբապատկերի» առաջ «աղոթելու» անհրաժեշտություն ունենա»։ 
 

Placeholder