Ուսումնասիրություն. Մսի օգտագործման կրճատումը նվազեցնում է մի շարք հիվանդությունների ռիսկը
Աշխարհում
16:14 31/08/2024
Աշխարհ

Ուսումնասիրություն. Մսի օգտագործման կրճատումը նվազեցնում է մի շարք հիվանդությունների ռիսկը

Հայտնի է, որ միսը ռիսկի գործոն է մի շարք վտանգավոր հիվանդությունների համար։ The Lancet Planetary Health-ում հրապարակված նոր ուսումնասիրության մեջ Էդինբուրգի համալսարանի գիտնականները պարզել են, թե ինչպես է մսի օգտագործումն ազդում առողջության վրա:

Օգտագործելով առկա ռիսկային մոդելները՝ հեղինակները գնահատել են վերամշակված և չմշակված մսի ազդեցությունը շաքարախտի, սրտանոթային հիվանդությունների և հաստ աղիքի քաղցկեղի զարգացման վրա:

Հեղինակները նշել են, որ 10 տարվա ընթացքում  մսի օգտագործման 30 տոկոսով կրճատումը կբերի շաքարախտով (1,073,400 դեպքով), սրտանոթային հիվանդություններով (382,400-ով) և հաստ աղիքի քաղցկեղով (84,400-ով) հիվանդների թվի նվազման:

Արդյունքն ավելի տեսանելի է վերամշակված մսի, այսինքն՝ բեկոնի, երշիկեղենի, տարբեր նրբերշիկների սպառման կրճատման հաշվին։

Placeholder
Ուսումնասիրություն. Մսի օգտագործման կրճատումը նվազեցնում է մի շարք հիվանդությունների ռիսկը