Տոյվո Կլաարը գրել է, որ վերջին օրն է աշխատում որպես Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ
Քաղաքական
17:28 01/09/2024
Տարածաշրջան

Տոյվո Կլաարը գրել է, որ վերջին օրն է աշխատում որպես Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ

Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը«X»-ի իր միկրոբլոգում հայտնել է, որ իր վերջին օրն է՝ որպես Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ։

«Շատ բան է տեղի ունեցել, երբ ես սկսեցի աշխատել գրեթե 7 տարի առաջ՝ 2017 թվականի նոյեմբերին։ Այնուամենայնիվ, մի բան մնում է անփոփոխ՝ ԵՄ-ի հանձնառությունը՝ օգնելու տարածաշրջանում մեր հարևաններին հասնել կայուն և արդար խաղաղության»,-գրել է Կլաարը։

Նրան այս պաշտոնում կփոխարինի Մագդալենա Գրոնոն։

Placeholder