Բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը պահպանվում է
Հասարակություն
08:10 02/09/2024
Հայաստան

Բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը պահպանվում է

Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: 

Երևան քաղաքում սեպտեմբերի 2-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 2-ին, 5-6-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 14-16 մ/վ արագությամբ։ Երևանում սեպտեմբերի 2-ի ցերեկը կգրանցվի +33-+35 աստիճան տաքություն։

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 2-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևելյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 17-20մ/վ արագությամբ: Սեպտեմբերի 2-ին, 5-6-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։  Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 2-3-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։

Արարատում և Վայող Ձորում սեպտեմբերի 3-ին կգրանցվի մինչև +38 աստիճան տաքություն։

Placeholder
Բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը պահպանվում է