ԱՄՆ-ի գնացքներից մեկում տեղի ունեցած հրաձգության հետևանքով չորս մարդ է զոհվել
Իրավունք
21:59 02/09/2024
Աշխարհ

ԱՄՆ-ի գնացքներից մեկում տեղի ունեցած հրաձգության հետևանքով չորս մարդ է զոհվել

Առնվազն չորս մարդ է զոհվել Իլինոյս նահանգի Ֆորեստ Պարկ քաղաքում գնացքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնում է ABC News-ը՝ վկայակոչելով ոստիկանության հայտարարությունը։

«Ֆորեստ Պարկի ոստիկանության բաժին շտապ ահազանգ է ստացվել գնացքում գնդակահարված երեք անձի վերաբերյալ... Իրավապահ մարմինները արձանագրել են չորս զոհի, նրանցից երեքը տեղում էին մահացել, իսկ չորրորդին ուղարկվել է Մեյվուդի Լոյոլա համալսարանի բժշկական կենտրոն, որտեղ էլ նա մահացել է»,- ասվում է հեռուստաալիքի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Ինչպես նշում է ABC-ն, քաղաքային ոստիկանությունը Չիկագոյի տրանսպորտի վարչության անվտանգության հետ միասին տեսախցիկների միջոցով հայտնաբերել է ենթադրյալ հարձակվողին, և նա բերման է ենթարկվել: Ֆորեստ Պարկի պաշտոնյաները կարծում են, որ կրակոցը եզակի միջադեպ է, որը որևէ լրացուցիչ վտանգ չի ներկայացնում հանրության համար:

Placeholder