Ռուսաստանի դրոշի տակ հանդես եկող Արտեմ Քալաշյանը Պարալիմպիական խաղերում նվաճել է արծաթե մեդալ
Աշխարհում
22:59 02/09/2024
Աշխարհ

Ռուսաստանի դրոշի տակ հանդես եկող Արտեմ Քալաշյանը Պարալիմպիական խաղերում նվաճել է արծաթե մեդալ

Ռուսաստանցի Արտեմ Քալաշյանը Փարիզի Պարալիմպիական խաղերում 100 մետր մրցավազքում կոորդինացիայի խանգարումներ ունեցող մարզիկների T35 կարգում արծաթե մեդալ է նվաճեց: Լուրը հայտնում է «Գազետա ռու»-ն։

Պարալիմպիկ խաղերի հաղթող է դարձել ուկրաինացի Իգոր Ցվետովը։ Երրորդ տեղը զբաղեցրել է ռուս Դմիտրի Սաֆրոնովը։

Ընթացիկ պարալիմպիկ խաղերում ռուսները նվաճել են հինգ ոսկե, 11 արծաթե և տասը բրոնզե մեդալ:

Պարալիմպիկ խաղերին մասնակցելու հայտ են ներկայացրել 48 թեթև աթլետ, 35 լողորդներ, թաեքվոնդոյի երկու ներկայացուցիչներ, երկու եռամարտիկ և հինգ սեղանի թենիսի մարզիկներ։
 

Placeholder