Queen-ի կիթառահար Բրայան Մեյը ժամանակավոր կորցրել է ձախ ձեռքի շարժունակությունը
Մշակույթ
16:24 04/09/2024
Աշխարհ

Queen-ի կիթառահար Բրայան Մեյը ժամանակավոր կորցրել է ձախ ձեռքի շարժունակությունը

Queen-ի կիթառահար Բրայան Մեյը սոցիալական ցանցերում հայտնել է, որ ինսուլտի պատճառով ժամանակավորապես կորցրել էր ձախ ձեռքի շարժունակությունը։

МИР 24-ի փոխանցմամբ՝ ըստ երաժշտի, ամեն ինչ տեղի է ունեցել մոտ մեկ շաբաթ առաջ։ Այժմ նա իրեն ավելի լավ է զգում և նույնիսկ վերսկսել է կիթառ նվագել։

«Առողջական այս փոքրիկ խնդիրը կոչվում է միկրոինսուլտ: Հանկարծ կորցրի ձախ ձեռքիս շարժունակությունը։ Լավ նորությունն այն է, որ ես լավ եմ», - նշել է Մեյը։

Բժիշկները խորհուրդ են տվել կիթառահարին մնալ տանը և որոշ ժամանակ մեքենայի ղեկին չնստել։ Բացի այդ, նա չպետք է անհանգստանա։

Placeholder
Queen-ի կիթառահար Բրայան Մեյը ժամանակավոր կորցրել է ձախ ձեռքի շարժունակությունը