Ադրբեջանի մոտեցումը՝ ՀՀ  ԶՈւ և սպառազինության մատակարարումների վրա պետք է սահմանափակումներ դրվի, հերթական նախապայմանն է. Աբրահամյան
Քաղաքական
09:55 05/09/2024
Հայաստան

Ադրբեջանի մոտեցումը՝ ՀՀ ԶՈւ և սպառազինության մատակարարումների վրա պետք է սահմանափակումներ դրվի, հերթական նախապայմանն է. Աբրահամյան

«Ադրբեջանական խոսույթում վերջին շրջանում տեղ գտած այն մոտեցումը, թե ՀՀ զինված ուժերի և սպառազինության մատակարարումների վրա պետք է սահմանափակումներ դրվի, պետք է դիտարկել որպես Հայաստանի գլխին իջեցված հերթական նախապայման»,- նշում  է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ 

Ըստ նրա, այն, որ Հայաստանն այլընտրանք չունի և ցանկացած իշխանության դեպքում պետք է մեծ ուշադրություն դարձնել պաշտպանական խնդիրներին, այդ թվում` սպառազինության, զինտեխնիկայի գնումներին, նույնիսկ քննարկման ենթակա էլ չէ (գործող իշխանության գործոնը դեռ մի կողմ դրած):

«Այն, որ միջազգային իրավունքի և ընկալման տեսանկյունից, Հայաստանի քայլերը հասկացված են, հաշվի առնելով Ադրբեջանի ագրեսիվ կեցվածքն ու գեներացվող ատելությունը, դա ևս քննարկելի չէ:

Այս ամենը հասկանում են նաև Բաքվում, սակայն փորձում են օգտագործել ՀՀ գործող իշխանությունների դեմ բազմիցս խաղարկված մտրակի քաղաքականությունը` Հայաստանի շուրջ օղակն առավելագույնս սեղմելու և ոտքի կանգնելու շանսից զրկելու համար»,- գրել է Տ.Աբրահամյանը:

Placeholder
Ադրբեջանի մոտեցումը՝ ՀՀ ԶՈւ և սպառազինության մատակարարումների վրա պետք է սահմանափակումներ դրվի, հերթական նախապայմանն է. Աբրահամյան