ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին Հայաստանը կմասնակցի Նիկոլ Փաշինյանի մակարդակով
Քաղաքական
14:46 06/09/2024
Հայաստան

ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին Հայաստանը կմասնակցի Նիկոլ Փաշինյանի մակարդակով

Հայաստանը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին մասնակցելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մակարդակով: Այս մասին գրում է News.am-ը՝ վկայակոչելով իր տեղեկությունները։

Նախօրեին ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ Հայաստանը մասնակցելու է ինչպես ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին, այնպես էլ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին:

BRICS-ի գագաթնաժողովը նախատեսված է հոկտեմբերի 22-24-ը Կազանում։

ԲՐԻԿՍ-ը (անգլ.՝ BRICS — Brazil, Russia, India, China, South Africa բառերի հապավում) հինգ երկրների խումբ, որոնց անդամ են Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և ՀԱՀ-ը։ 

ԲՐԻԿՍ-ի անդամ երկրները բնութագրվում են որպես արագ զարգացող հզոր երկրներ։ Այս երկրների բարենպաստ դիրքն ապահովում է համաշխարհային տնտեսության մեջ նրանց կարևոր դերը։

Placeholder
ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին Հայաստանը կմասնակցի Նիկոլ Փաշինյանի մակարդակով