Մադրիդի «Ռեալը» շնորհավորել է Ռոնալդուին
Աշխարհում
11:23 06/09/2024
Աշխարհ

Մադրիդի «Ռեալը» շնորհավորել է Ռոնալդուին

Մադրիդի «Ռեալի» մամուլի ծառայությունը հրապարակում է արել՝  շնորհավորելով թիմի նախկին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին իր կարիերայի ընթացքում 900-րդ գոլը խփելու առիթով։

«Եվս մեկ  պատմական իրադարձություն. 900 գոլ Մադրիդի «Ռեալի» և համաշխարհային ֆուտբոլի մեծագույն լեգենդներից մեկի պրոֆեսիոնալ կարիերայում: Շնորհավորում եմ, սիրելի և բոլորի սիրելի Կրիշտիանու:

«Ռեալ Մադրիդը» և նրա երկրպագուները միշտ հպարտ կլինեն քեզնով»,- ասվում է հրապարակման մեջ։

Սեպտեմբերի 5-ին պորտուգալացին Ազգերի լիգայի շրջանակներում Խորվաթիայի հետ խաղում (2:1) խփել է իր կարիերայի 900-րդ գոլը։

Ռոնալդուն խփել է 450 գոլ Մադրիդի «Ռեալի», 145-ը՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի, 131-ը՝ Պորտուգալիայի, 101-ը՝ «Յուվենտուսի», 69-ը՝ «Ալ-Նասրի» և 5-ը՝ «Սպորտինգի» կազմում։

Պորտուգալիայի հավաքականի 39-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ֆուտբոլի պատմության մեջ առաջինն է, ով իր կարիերայի ընթացքում պաշտոնական խաղերում խփել է 900 գոլ։

Նա ազգային հավաքականների շրջանում համաշխարհային ռեկորդակիրն է այդ ցուցանիշով։

Placeholder
Մադրիդի «Ռեալը» շնորհավորել է Ռոնալդուին