«Հրապարակ». Երբ չես կատարում առաքելությունդ` որպես մարդու իրավունքների պաշտպան, հայտնվում ես գլամուր իշխանական փարթիներում
Օրվա մամուլ
09:00 06/09/2024
Հայաստան

«Հրապարակ». Երբ չես կատարում առաքելությունդ` որպես մարդու իրավունքների պաշտպան, հայտնվում ես գլամուր իշխանական փարթիներում

«Հրապարակ» թերթը գրում է.

«Աննա Հակոբյանը սիրում է պաշտոնյա կանանց հետ երևալ: Վերջերս Գլխավոր դատախազի ու ՄԻՊ-ի հետ ինչ-որ ճաշկերույթի էին, ինչը հատկապես` անկախ համարվող ՄԻՊ-ի դեպքում բուռն քննարկումների տեղիք տվեց:

Երեկ Անահիտ Մանասյանը փորձել է բացատրել. «Սոցիալական և պաշտոնական միջոցառումներ բոլոր պետություններում տեղի են ունենում և բոլոր պաշտոնատար անձինք շատ հաճախ... հավաքվում են և միասին մասնակցում»։ Ապա հորդորել է դիմել դատախազին`  կա՞ «շահերի բախում»:

Բայց երբ չես կատարում առաքելությունդ` որպես մարդու իրավունքների պաշտպան, հայտնվում ես գլամուր իշխանական փարթիներում, ակնհայտ է, որ օրենք ես խախտում և կարիք չկա դիմելու որևէ մեկին՝ ինչ-որ բան ճշտելու»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։
 

Placeholder