Ամերիկահայերը Թուրքիա են ժամանել՝  մասնակցելու Ախթամար ուխտագնացության
Տարածաշրջան
09:56 06/09/2024
Տարածաշրջան

Ամերիկահայերը Թուրքիա են ժամանել՝ մասնակցելու Ախթամար ուխտագնացության

Կ․ Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ․ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանըսեպտեմբերի 5-ին ընդունել է ամերիկահայ ուխտավորների։ Պատրիարքարանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ նրանք Թուրքիա են ժամանել Ախթամար ուխտագնացության մասնակցելու։

Պատրիարքարանի դահլիճում կայացել է ընդունելու, որին ներկա է եղել  Պատրիարքական Փոխանորդ Արժ. Տ. Գրիգոր Աւագ Քահանայ Տամատեանը։ Խումբի առաջնորդ Մեսրոպ Չօպանեանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար։

Նորին Ամենապատվությունը մաղթել է, որ ուխտագնացության առիթով ճանաչեն մեր սրբատեղիները։

Սեպտեմբերի 8-ին Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում կմատուցվի պատարագ։


 

Placeholder