Երևանում այսօր երեկոյան ժամերին սպասվում է  անձրև ու ամպրոպ
Հասարակություն
09:30 07/09/2024
Հայաստան

Երևանում այսօր երեկոյան ժամերին սպասվում է անձրև ու ամպրոպ

Երևանում սեպտեմբերի  7-ին և 10-ին երեկոյան ժամերին 8-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։

Սեպտեմբերի 8-ի ցերեկը, 9-ին և 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մարզերում սեպտեմբերի 7-8-ին գիշերը և կեսօրից հետո, 10-ին կեսօրից հետո,  առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Սեպտեմբերի 9-ին և 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ  սպասվում է քամու ուժգնացում 18-22մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 8-11-ին աստիճանաբար կբարձրանա 3-6 աստիճանով։

Լուսանկարը՝ Ալեքսանդր Պատրինի։

Placeholder
Երևանում այսօր երեկոյան ժամերին սպասվում է անձրև ու ամպրոպ