Հայաստանում է այցելելու Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության ԱԳ և արտաքին առևտրի նախարարը
Քաղաքական
15:32 07/09/2024
Հայաստան

Հայաստանում է այցելելու Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության ԱԳ և արտաքին առևտրի նախարարը

Սեպտեմբերի 9-10-ը պաշտոնական այցով Հայաստանում է գտնվելու Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ, ԱԳ և արտաքին առևտրի նախարար Քսավյե Բետելը:

ԱԳՆ հաղորդմամբ, սեպտեմբերի 9-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Քսավյե Բետելի հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:

Սեպտեմբերի 10-ին Հայաստանի և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարները «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում համատեղ կմասնակցեն «Հարավային Կովկասը խաչմերուկում. տրոհված լինելու և համագործակցության միջև» խորագրով պանելային քննարկմանը:

 

Placeholder
Հայաստանում է այցելելու Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության ԱԳ և արտաքին առևտրի նախարարը