Երևանի գրադարանների համար շուրջ 40 մլն դրամի գրքեր են ձեռք բերվել
Կրթություն, գիտություն
12:58 07/09/2024
Հայաստան

Երևանի գրադարանների համար շուրջ 40 մլն դրամի գրքեր են ձեռք բերվել

Սեպտեմբերի 6-8-ը Երևանը կարդալու է. գրքի երևանյան միջազգային յոթերորդ փառատոնը միավորել է գրքասերներին, ընթերցողներին ու հրատարակիչներին:

Երևանի քաղաքապետարանը երկրորդ տարին անընդմեջ ստանձնել է փառատոնի գլխավոր հովանավորի դերը: Փառատոնի հիմնադիրը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն է։

Քաղաքապետարանից նշում են, որ գրքի և ընթերցանության հանրահռչակմանն ուղղված Երևանի քաղաքապետարանը տարբեր ծրագրեր է իրականացնում: Քաղաքի գրադարանների համար էլ շուրջ 40 մլն դրամի գրքեր են ձեռք բերվել:

Գրքի երևանյան միջազգային յոթերորդ փառատոնի շրջանակում նախատեսված է 32 միջոցառում:

Գրքի տոնավաճառի ընթացքում կգործի 20-40% զեղչ, Հայաստանի ազգային պատկերասրահի և Հայաստանի պատմության թանգարանի կամարաշարում, գրական մրցույթ, թատերական ներկայացումներ ու տարաբնույթ այլ միջոցառումներ են նախատեսված,  բոլոր միջոցառումների մուտքն ազատ է։

Placeholder