Արման Ծառուկյանն ասել է, թե երբ է լինելու իր մենամարտը Մախաչևի հետ
Աշխարհում
16:34 08/09/2024
Աշխարհ

Արման Ծառուկյանն ասել է, թե երբ է լինելու իր մենամարտը Մախաչևի հետ

Խառը մենամարտերի UFC թեթև քաշային կարգում ռուսաստանցի Արման Ծառուկյանը հաստատել է, որ շուտով մենամարտելու է UFC-ի թեթև քաշային կարգում չեմպիոն Իսլամ Մախաչևի հետ։ Ծառուկյանի խոսքով, մենամարտը տեղի կունենա 2025թվականին։

«Ես գիտեի, որ այս տարի Մախաչևի հետ չեմ մենամարտելու: Ես արդեն տեղեկացված էի: Այն կլինի մոտ հաջորդ տարվա սկզբին: Սա UFC-ի տեղեկություններն են: Բայց մեր սպորտում ամեն ինչ կարող է շատ արագ փոխվել, դրա պատճառով ես այժմ պահպանում եմ մարզավիճակը, և ես մարզվում եմ ուսումնամարզական հավաքում։ Ինձ համար կարևոր չէ, թե երբ կկայանա այս մենամարտը, նույնիսկ մեկ տարի հետո։ Ես կաշխատեմ և կգնամ դրան։

Տիտղոսային մենամարտ այլ մրցակցի՞ հետ։ Այո, դա հեշտ է: Ինձ համար կարևոր չէ պայքարել Մախաչևի հետ, ինձ համար կարևոր է պարզապես չեմպիոն դառնալը»,- sport.ru-ի հաղորդմամբ, ասել է Ծառուկյանը Red Corner MMA-ի YouTube-ի ալիքում։

Placeholder