Եվրոպայում դպրոցներում հեռախոսի արգելքը մեծ թափ է հավաքում
Կրթություն, գիտություն
16:50 09/09/2024
Աշխարհ

Եվրոպայում դպրոցներում հեռախոսի արգելքը մեծ թափ է հավաքում

Նոր ուսումանկան տարին Բուդապեշտում սկսել է բողոքի ակցիայով։ Այս մասին  գրում է euronews-ն ու մանրամասնում, որ հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել Հունգարիայի մայրաքաղաքի ամենահեղինակավոր ավագ դպրոցներից մեկի տնօրենի պաշտոնանկության դեմ։

Չաբա Մեսարոշը ստիպված է եղել հրաժարական տալ 24 տարվա աշխատանքից հետո՝ հրաժարվելով կատարել դպրոցներում սմարթֆոնների օգտագործման վերաբերյալ կառավարության արգելքը։ Եվրոպայում դպրոցներում հեռախոսներն արգելելու քաղաքականությունը թափ է հավաքում։

Օրինակ, Նիդեռլանդներում տարրական դասարանների աշակերտներին արգելվում է հեռախոսներն իրենց հետ դասի բերել, իսկ այս տարվա սկզբից այն տարածվում է նաև միջնակարգ դպրոցի աշակերտների վրա։ Կառավարությունն ու դպրոցները հույս ունեն, որ արգելքը կօգնի մեծացնել երեխաների ուշադրությունը դասերի նկատմամբ ու այդպիսով բարելավել ուսման որակը։

 

Placeholder
Եվրոպայում դպրոցներում հեռախոսի արգելքը մեծ թափ է հավաքում