Մարդուց ազատվելու համար բուհում ամբիոն ու կրթական ծրագիր են փակում. Մենուա Սողոմոնյան
Կրթություն, գիտություն
11:12 09/09/2024
Հայաստան

Մարդուց ազատվելու համար բուհում ամբիոն ու կրթական ծրագիր են փակում. Մենուա Սողոմոնյան

Հայացքների, հանրային գործունեության համար վերջին շրջանում աշխատանքից ազատված կամ ուսումնական պատշաճ բեռնվածությունից զրկված դասախոսներն ասուլիս են հրավիրել մայր բուհի բակում։

«Այն, ինչ կատարվում է բուհերի հետ, աննախադեպ է, թե ծավալների առումով, թե դրսևորումների ցինիզմով ու կոպտությամբ»,-հայտարարեց Մենուա Սողոմոնյանը, որը «Հայաքվե» նախաձեռնության համահիմնադիրն է։

Նա նշեց, բոլոր ժամանակներում էլ բուհերը զերծ չեն եղել քաղաքական կոնյուկտուրայի ազդեցությունից, ավելին, բոլոր ժամանակներում էլ բուհերից իրենց հայացքների, գործունեության համար ազատվել են դասախոսներ։

«Բայց այն կադրային ջարդը և դրա հետ կապված այն կրթական ծրագրային խնդիրները, որ հիմա են դրսևորվում, երբեք չեն եղել։ Մարդուց ազատվելու համար կրթական ծրագիր է փակվում ամբողջությամբ՝ առանց ծրագրի վերաբերյալ մոնիտորինգ իրականացնելու և դրա արդյունքում ծրագիրը բարելավելու փոխարեն այն փակում են։ Մարդուց ազատվելու համար ամբիոն է փակվում, խոսքը Բրյուսովի անվան համալսարանում տեղի ունեցածի մասին է»,-մանրամասնեց Սողոմոնյանը։
 

Placeholder