Լեռնային Ղարաբաղի պաշտոնյա  այլևս գոյություն չունի. Ալեն Սիմոնյան
Քաղաքական
11:16 09/09/2024
Հայաստան

Լեռնային Ղարաբաղի պաշտոնյա այլևս գոյություն չունի. Ալեն Սիմոնյան

«Հայաստանի և Արցախի միջխորհրդարանական հանձնաժողովի գոյության իրավական ակտը կա, դուք որպես ԱԺ նախագահ հանդիսանում եք այդ հանձնաժողովի նախագահը Հայաստանի կողմից։ Արդյո՞ք մտադիր եք, օրինակ, առաջիկայում, այդ հանձնաժողովի նիստ գումարել»,- ԱԺ նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հետարքրքվեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանից։

Վերջինս պատասխանեց. «Ես, կարծում եմ, որ այդ ֆորմատը պետք է լուծարել։ Քանի որ երկրորդ  կողմն այլևս իրավազոր չէ, չի ներկայացնում այն, ինչ ժամանակին նեկայացնում էր, կարծում եմ, որ պետք է լրջորեն քննարկենք այդ ֆորմատը  չեղարկելու հարցը, քանի որ Լեռնային Ղարաբաղի,  Արցախի պաշտոնյա այլևս գոյոթյուն չունի, նման կարգավիճակ Հայաստանում այլևս որևէ մեկը չունի, և չգիտեմ, թե ում հետ պետք է հարցերը քննարկեմ  հավանական նիստի պարագայում։ Որպես իրավաբան՝  նույնպես համարում եմ, որ այլևս այդ ֆորմատը գոյություն չունի»։

Արծվիկ Մինասյանը հիշեցրեց, որ եթե շարժվում են Սահմանադրությամբ և օրենքներով, Արցախի Հանրապետություն արտահայտությունը  որպես իրավական արտահայտություն այսօր առկա է ոչ միայն Հայաստանի բազմաթիվ օրենքներում, նաև միջազգային պայմանագրերում, և այս փաստաթղթի առկայությունն անձը չէ, որ որոշում է վերացնել կամ չվերացվնել, ինստիտուտներ կան։

«Այս հասկացության ներքո Արցախի Հանրապետության Ազգային ժողովը, որն ընտրվել է  Արցախի ժողովրդի կողմից, դուք իրավասու չեք հայտարարել չեղյալ, պարտավոր եք առաջնորդվել օրենքով։ Քանի դեռ այդ ակտերը կան, ձեր պարտականությունը, պարտավորությունն է այդ ակտերով շարժվել, մնացյալը  անագործություն է կամ հրաժարումն է  պարտավորությունները կատարելուց։ Եթե հրաժարվում եք դա անելուց, ասեք մենք էլ համապատասխան իրավական ընթացք տալ»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Ալեն Սիմոնյանն արձագանքեց.  «Համապատասխան իրավական ընթացք տալու համար համապատասխան իրավական հիմնավորումներ են պետք։ Այդ հիմնավորումները դուք չունեք։ Արցախի Հանրապետությունն ինքն իրեն  լուծարել է իրենց պաշտոնյաների որոշմամբ և իրավահարաբերությունները, հարաբերությունները հնարավոր են, երբ որ կա երկու կողմ։ Ես չեմ կարող ինչ-որ մարդկանց հետ նիստ հրավիրել, կարող եմ Հայաստանի քաղաքացիների, ոչ միայն Հայաստանի քաղաքացիների, ընդունելության օր նշանակել ու հարմար պահի հանդիպել։ Դա է իմ միակ պարտավորությունն այսօր։

Ես համարում եմ այդ ֆորմատն այլևս գոյություն չունի ԼՂ իշխանության ընդունած որոշման բերումով»։ 

Ալեն Սիմոնյանը նաև ասաց. «Ինձ համար Լեռնային Ղարաբաղի նախագահ եզրույթն այլևս գոյություն չունի»։ 

Մանրամասն՝ տեսնյությում։ 

 

Placeholder
Լեռնային Ղարաբաղի պաշտոնյա այլևս գոյություն չունի. Ալեն Սիմոնյան