Այս գիշեր ավելի քան 140 ԱԹՍ է խոցվել Ռուսաստանի կենտրոնական շրջանների երկնքում, կա մեկ զոհ
Քաղաքական
11:04 10/09/2024
Աշխարհ

Այս գիշեր ավելի քան 140 ԱԹՍ է խոցվել Ռուսաստանի կենտրոնական շրջանների երկնքում, կա մեկ զոհ

ՌԴ ՀՕՊ ուժերը գիշերը Ռուսաստանի ինը շրջաններում խոցել և ոչնչացրել են ուկրաինական 144 ԱԹՍ։ Այդ մասին Telegram-ալիքում հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Անօդաչու թռչող սարքերի մեծ մասը խոցվել է Բրյանսկի շրջանի տարածքում՝ 72։ Եվս 20-ը՝ Մոսկվայի մարզում։

Գիշերը Ուկրաինան անօդաչու թռչող սարքերի օգնությամբ հարձակվել է ռուսական մի քանի շրջանների վրա։ Բրյանսկի մարզում հակաօդային պաշտպանության համակարգերով 59 անօդաչու թռչող սարք է խոցվել։ Լիպեցկի մարզում անօդաչու թռչող սարքերը խոցվել են երեք մունիցիպալիտետների տարածքում։ Նրանց ստույգ թիվը չի նշվում։

Մոսկվայի մարզում առնվազն 13. Կալուգայի մարզում յոթ անօդաչու թռչող սարք են խոցվել, ևս 12-ը՝ Կուրսկի շրջանում։

Մերձմոսկովյան Ռամենսկոեում անօդաչուներից մեկը մխրճվել է տան մեջ, արդյունքում հրդեհ է բռնկվել, որն արագ մարվել է, սկայն մեկ կին զոհվել է։

Placeholder
Այս գիշեր ավելի քան 140 ԱԹՍ է խոցվել Ռուսաստանի կենտրոնական շրջանների երկնքում, կա մեկ զոհ