«Հրապարակ». Ինչպիսին էր ԱԺ աշնանային նստաշրջանի մեկնարկը
Օրվա մամուլ
08:53 10/09/2024
Հայաստան

«Հրապարակ». Ինչպիսին էր ԱԺ աշնանային նստաշրջանի մեկնարկը

«Հրապարակ» թերթը գրում է.

«Երեկ ԱԺ աշնանային նստաշրջանի մեկնարկն էր, որը բավականին դրամատիկ ընթացավ`  նորաթուխ պատգամավոր Արմենուհի Ղազարյանը արտիստիկ երդման տեքստ արտասանեց, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հերթական անգամ ատելության խոսքը տարածեց ամբիոնից` արցախցիներին և Արցախի իշխանություններին թիրախավորելով:

Նրան երկրորդեց մեկ այլ պատգամավոր` Արթուր Հովհաննիսյանը` արդարացնելով Ալիևին և մեղքը դնելով Սամվել Շահրամանյանի վրա, որի հրամանագիրն է, իբրև թե, հիմք դարձել Արցախից հայերի արտագաղթի համար: Իսկ ինքը` այս «մասսայի» առաջնորդը «Կեցցե հեծանիվից» հետո հերթական անհեթեթ կարգախոսը երկնեց. «Այստեղ հաց, այստեղ կաց»»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Placeholder