Հերոսածին ծնողներն ահազանգում են՝ դպրոցներից հանվում են հերոս նահատակների նկարները. Դանիելյան
Կրթություն, գիտություն
17:21 10/09/2024

Հերոսածին ծնողներն ահազանգում են՝ դպրոցներից հանվում են հերոս նահատակների նկարները. Դանիելյան

«Վերջին շրջանում բազմաթիվ ահազանգեր ենք ստանում կրթական հաստատություններից, հերոսածին ծնողներից՝ կրթական հաստատություններում Փառքի անկյուններից հանում են հերոս նահատակների նկարները»,- Ազգային ժողովում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Նա նշեց, որ կան դեպքեր, երբ նույնիսկ վերանորոգումից հետո հերոսների նկարները չեն փակցնում Փառքի անկյուններում։

Նա դիմեց նիստին ներկա ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին՝ արդյո՞ք կրթական հաստատության տնօրենի նախաձեռնությունն է, թե՞ հստակ հրահանգներ կան։

Նախարարն ասաց. «Վերջին ահազանգը ստացել եմ մի քանի օր առաջ Գյումրու  դպրոցներից մեկի մասին։ Գրավոր պարզաբանում ենք ուզել,  կլինի նաև հետևանք։ Նախարարությունը որևէ տեղ, որևէ անկյուն փակելու, հանելու, դպրոցից որևէ  ձևով վերացնելու որևէ հրահանգ չի տվել և չի կարող տալ։ Յուրաքանչյուր կոնկրետ դեպքի դեպքում կլինի նաև հետևանք»։ 

 

 

Placeholder