«Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը թափուր մնաց․ Ծաղիկ Վարդանյան
Առողջություն
19:31 10/09/2024
Հայաստան

«Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը թափուր մնաց․ Ծաղիկ Վարդանյան

«Առողջության իրավունք» ՀԿ համահիմնադիր Ծաղիկ Վարդանյանը գրում է․

««Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը թափուր մնաց։

ՀՀ ԱՆ 2024թ.հունիսի 21-ի թիվ 3401-Ա հրամանի համաձայն 2024թ. սեպտեմբերի 10-ին՝ այսօր, կայացել է ԴԲԳԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթը։

Ըստ մեր ԱՆ-ի աղբյուրների,  մրցույթի արդյունքում հաղթող չի ճանաչվել դիմողներից և ոչ մեկը։
Իհարկե, յուրաքանչյուրիս հետ էլ կարող է նման բան պատահել…

Բայց….  ԱՆ-ում տնօրենների, բարձրագույն քաղծառայողների պաշտոնների մրցույթներում վերջերս անհաջող պատմությունները կրկնվելու սովորույթ են ձեռք բերել։ Հիշենք Սևանի հոգեկան առողջության կենտրոնի տնօրենի, ՊԱԳ-ի պետի և այլն։

Այս է առողջապահական ոլորտի ոդիսականը, իրենց իսկ կազմակերպած մրցույթներում, իրենց կողմից նշանակված տնօրենի ժամանակավոր պաշտոնը զբաղեցնողները երբեմն անգամ թեստավորման փուլը չեն կարողանում հաղթահարել( ԴԲԳԿ-ի մասով եղավ հենց այդպես )։

ՀՀ Կառավարություն,  Նիկոլ Փաշինյան, որպես ՀՀ բնակիչ(քանի որ դուք դիմել եք բնակիչներին) , համարում եմ, որ ամենառեյտինգային հարցը առողջապահությունում կադրերի ընտրությունն է։

Հ.Գ. Այպես որ շարունակվեց, մի քանի տարի հետո սուր որովայն ախտորոշունմ է դժվար լինելու ճիշտ կատարել, ինչ մնաց դատաբժշկական փորձաքննությունը»։

Placeholder