Սեպտեմբերի 10-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքն աճել է և եվրոյինը և ռուբլունը՝ նվազել
Տնտեսություն
10:45 10/09/2024

Սեպտեմբերի 10-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքն աճել է և եվրոյինը և ռուբլունը՝ նվազել

ՀՀ բանկերում այսօր՝ սեպտեմբերի 10-ին ժամը 10:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում 385.27 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ աճելով 0.002 դրամով։

Ըստ Rate.am կայքի՝ դոլարի վաճառքի միջին գինը՝ 390.30 դրամ է:

Փոխանակման կետերում դոլարի առքը 386  դրամ է, վաճառքը՝ 389.5։

Բանկերում եվրոյի առքի միջին փոխարժեքը կազմում է 421.94 դրամ, իսկ վաճառքի դեպքում միջին գինը` 433.52։ Փոխանակման կետերում եվրոյի առքը 428 դրամ է, վաճառքը՝ 431։

Ռուսական ռուբլու առքն էլ կազմում է 4.15 դրամ, վաճառքի դեպքում միջին գինը՝ 4.48 է։

Փոխանակման կետերում ռուբլին գնվում է 4.20 և վաճառվում 4.30 դրամով։

 

Placeholder