Քրեակատարողական ծառայության աշխատակիցները Արմեն Աշոտյանին մեքենայով տեղափոխեցին իր բնակարան
Քաղաքական
13:04 11/09/2024
Հայաստան

Քրեակատարողական ծառայության աշխատակիցները Արմեն Աշոտյանին մեքենայով տեղափոխեցին իր բնակարան

Արմեն Աշոտյանին ՔԿՀ-ի ծառայողական մուտքից քրեակատարողական ծառայության աշխատակիցները տեղափոխեցին նրա բնակարան՝ թույլ չտալով հանդիպել իր հարազատներին և կողմնակիցներին, ինչպես նաև պատասխանել լրագրողների հարցերին։

Մինչ այդ նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը հայտնել էր, որ քրեակատարողական ծառայության աշխատակիցները տեղեկացրել էին իրեն, որ Արմեն Աշոտյանին իրենց մեքենայով են կտեղափոխելու տուն և ՔԿՀ-ի դիմաց հավաքված աջակիցները նրան չեն տեսնի հիմնարկի մուտքից դուրս բերելուց։

«Օրենքով չնախատեսված կարգ է, բայց իրենց մոտ ավանդույթ է դարձել այդ աշխատաոճը»,- ասաց Աթանեսյանը։

Նուբարաշենի ՔԿՀ-ի դիմաց հավաքված Արեմն Աշոտյանի մտերիմները և աջակիցները միմյանց շնորհավորեցին ՔԿՀ-ից դուրս գալու առթիվ և շարժվեցին նրա բնակարանի ուղղությամբ։
 

Placeholder
Քրեակատարողական ծառայության աշխատակիցները Արմեն Աշոտյանին մեքենայով տեղափոխեցին իր բնակարան