Կիևի կողմից  իր դեսպանի հետկանչը չի նպաստում Թբիլիսիի հետ մերձեցմանը. Կոբախիձե
Քաղաքական
22:39 11/09/2024
Տարածաշրջան

Կիևի կողմից իր դեսպանի հետկանչը չի նպաստում Թբիլիսիի հետ մերձեցմանը. Կոբախիձե

Վրաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին հետ կանչելու ուկրաինական իշխանությունների որոշումը չի նպաստում երկու երկրների մերձեցմանը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

«Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարի դուրս գալը Վրաստանից չի նպաստում հարաբերությունների զարգացմանը»,-ասել է Կոբախիձեն։

Վրաստանի կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ 2022 թվականին Ուկրաինան հետ է կանչել իր դեսպանին Վրաստանից այն պատճառով, որ հանրապետությունը հրաժարվել է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի Դաշնության դեմ, ինչպես նաև կազմակերպված կերպով վարձկաններ ուղարկել Ուկրաինա։ Կոբախիձեի խոսքով, Կիևը դրանով չի սահմանափակվել և Վրաստանի դեսպանին վտարել է Ուկրաինայից։ «Ուկրաինայում մեր դեսպանը գործնականում վտարվել է երկրից, սա այն դեսպանն է, ով ոչ մի օր չի լքել Ուկրաինան պատերազմի սկզբից ի վեր»,- ընդգծել է Կոբախիձեն։

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան ավելի վաղ հայտարարել էր, որ ծրագրում է իր պաշտոնից հեռացնել Վրաստանում երկրի գործերի ժամանակավոր հավատարմատարին ՝ դրա պատճառը Կիևի կողմից Վրաստանի վարած ներկայիս դիվանագիտության «չհասկանալն» է։
 

Placeholder