Հայաստանում սպառողական գների ինդեքսն օգոստոսին բարձրացել է 1.3 %-ով. ՎԿ
Տնտեսություն
14:44 11/09/2024
Հայաստան

Հայաստանում սպառողական գների ինդեքսն օգոստոսին բարձրացել է 1.3 %-ով. ՎԿ

Հայաստանի Վիճակագրական կոմիտեն այսօր՝ սեպտեմբերի 11-ին, հրապարակել է հանրապետությունում 2024թ. հունվար-օգոստոսի սպառողական գների ինդեքսը։ Այն օգոստոսին՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է 1.3 %-ով։

Սննդամթերքը և ոչ ալկոհոլային խմիչքները թանկացել են 1%-ով, ալկոհոլային խմիչքները, ծխախոտային արտադրատեսակներ՝ 4.4 %-ով։

Հրապարակված տվյալների համաձայն՝ հագուստը և կոշիկները էժանացել են 3.9 %-ով։

Ըստ Վիճակագրական կոմիտեի՝ բնակարանային ծառայությունները, ջուրը, էլեկտրաէներգիան, գազը և վառելիքի այլ տեսակները թանկացել են ընդամենը 0.9 %-ով, իսկ ահա տնային գործածության առարկաների, կենցաղային տեխնիկայի և բնակարանի ընթացիկ սպասարկման գներն իջել են 4.6 %-ով։

Առողջապահությունն ու տրանսպորտը թանկացել են համապատասխանաբար 1.8 և 9.1%-ով, կապը ՝ 0.4 %-ով, հանգիստը և մշակույթը՝ 0.1 %-ով, իսկ կրթությունը 4.8 %-ով։

3 %-ով թանկացել են ռեստորանների ու հյուրանոցների ծառայությունները։

Placeholder