ԵԱՀԿ-ն Վրաստանում խորհրդարանական ընտրությունների դիտորդական առաքելություն է մեկնարկել
Քաղաքական
17:50 12/09/2024
Տարածաշրջան

ԵԱՀԿ-ն Վրաստանում խորհրդարանական ընտրությունների դիտորդական առաքելություն է մեկնարկել

Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելությունը պաշտոնապես սկսել է վերահսկել Վրաստանի խորհրդարանական ընտրությունները։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Վրաստանում եվրոպական առաքելության ղեկավար Օուեն Մերֆին։

«Մեր նպատակն է լինել անաչառ մեր գնահատականներում, և մենք այս հանձնառությունը վերցնում ենք մեր վրա՝ համենայն դեպս հաշվի առնելով այն երկրները, որտեղ մենք իրականացրել ենք նմանատիպ առաքելությունները։ Գնահատման սկսզբունքը միջազգային չափանիշներն են. ինչպես նաև ազգային օրենսդրությունը:Մենք նաև հաշվի ենք առնում այն հանձնարարականները, որոնք իրավապաշտպան կազմակերպությունները տվել են Վրաստանին»,-ասել է Մերֆին:
Նրա խոսքով, ընտրություններից երկու շաբաթ առաջ ԺՀՄԻԳ-ը կհրապարակի միջանկյալ զեկույց, իսկ ընտրությունների արդյունքների վերջնական զեկույցի պատրաստումը  կտևի 2-3 ամիս։

Դիտորդական առաքելությունը պաշտոնապես հրավիրվել է Վրաստանի կառավարության կողմից։ Այն բաղկացած է 12 միջազգային փորձագետներից և 30 երկարաժամկետ դիտորդներից, որոնք մինչև սեպտեմբերի 19-ը կբաշխվեն ողջ երկրում։ Խորհրդարանական ընտրություններից մի քանի օր առաջ կավելանան ԺՀՄԻԳ-ի կողմից հրավիրված ևս 350 կարճաժամկետ դիտորդներ։

Placeholder