Մեկնարկում է «Լավագույն գրադարան» մրցույթը
Օրվա մամուլ
09:48 12/09/2024
Հայաստան

Մեկնարկում է «Լավագույն գրադարան» մրցույթը

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Հայկական գրադարանային ասոցիացիա» ՀԿ-ն հայտարարում է «Լավագույն գրադարան» մրցույթը:

«Լավագույն գրադարան» մրցույթը միտված է գրադարանների հանրայնացմանը, լավագույն աշխատանքների խրախուսմանը, գրադարանների ու գրադարանավարների դերի կարևորմանը։
Մրցույթը նաև նպատակ ունի խթանել գրադարանային ոլորտի զարգացումը, բարելավել գրադարանային ծառայությունների որակը և նպաստել ընթերցանության խթանմանը միտված նորարարական գաղափարները։

Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ-ում գործող բոլոր գրադարանները:

Մրցույթն անցկացվում է 6 անվանակարգերում` «Լավագույն համայնքային գրադարան», «Լավագույն մարզային գրադարան», «Լավագույն նորարար գրադարան», «Լավագույն կրթամշակութային գրադարան», «Լավագույն մասնագիտական/բուհական գրադարան», «Լավագույն դպրոցական գրադարան»:

Մասնակցության հայտերը և պահանջվող փաստաթղթերը պետք է ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին՝ մինչև 2024թ. սեպտեմբերի 24-ը ներառյալ:
Մրցույթին ներկայացված հայտերը գնահատվելու են մասնագիտական հանձնաժողովի կողմից։ Հաղթող գրադարանները կպարգևատրվեն հատուկ մրցանակներով:

Պարգևատրման արարողությունը տեղի կունենա 2024թ. հոկտեմբերի 7-ին՝ Գրադարանավարի օրը:
Մրցույթի անցկացման կարգին և մասնակցության հայտին ծանոթանալու համար այցելեք այստեղ:

Placeholder