Քննարկվել է Հարվարդի համալսարանի՝ հայագիտությամբ հետաքրքրվող ուսանողների համար ամառային դպրոցներ կազմակերպելու հնարավորությունը
Կրթություն, գիտություն
08:10 12/09/2024
Հայաստան

Քննարկվել է Հարվարդի համալսարանի՝ հայագիտությամբ հետաքրքրվող ուսանողների համար ամառային դպրոցներ կազմակերպելու հնարավորությունը

Մատենադարանի պատվիրակությունն ԱՄՆ-ում է։  Տնօրեն Արա Խզմալյանի գլխավորությամբ՝ Մատենադարանի պատվիրակությունը Բոստոնի և Նյու Յորքի հայագիտական օղակների, թանգարանների պատասխանատուների և բարերարների հետ կքննարկի  գիտական ու գործնական կապերի խորացման հնարավորությունները: 

Մատենադարանի գիտական գործունեության և Հայագիտական միջազգային կոնգրեսի արդյունքների ներկայացման, գիտական և կրթական համագործակցության հնարավորությունների որոշարկման նպատակով Հարվարդի համալսարանի հայագիտության պրոֆեսոր Քրիստինա Մարանցիի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Մատենադարանի պատվիրակության հանդիպումը համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի հետ:

Մատենադարանից հայտնում են, որ հանդիպմանն անդրադարձ է կատարվել համալսարանի՝  հայագիտությամբ հետաքրքրվող ուսանողների համար ամառային դպրոցներ կազմակերպելու հնարավորությանը, թվային ռեսուրսների երկուստեք հասանելիության բարձրացմանը, համալսարանում հայագիտության խթանման հեռանկարներին:

Տնօրեն Ա. Խզմալյանը հրավիրել է համագործակցել նաև Մատենադարանի MEMAS միջազգային պարբերականի, առհասարակ` գիտական հրատարակությունների շրջանակում:

 

Placeholder
Քննարկվել է Հարվարդի համալսարանի՝ հայագիտությամբ հետաքրքրվող ուսանողների համար ամառային դպրոցներ կազմակերպելու հնարավորությունը