ԱՄՆ-ի Գաղտնի ծառայությունը սխալմամբ ոգեկոչել է մահապшրտ-шհшբեկիչների հիշատակը
Քաղաքական
11:00 12/09/2024
Աշխարհ

ԱՄՆ-ի Գաղտնի ծառայությունը սխալմամբ ոգեկոչել է մահապшրտ-шհшբեկիչների հիշատակը

ԱՄՆ Գաղտնի ծառայությունը X սոցիալական ցանցի իր էջում հրապարակում է արել՝ ի հիշատակ 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի՝ պատահաբար զոհերի թվում ներառելով «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման զինյալներին։

«Դրոշը, որը կախված է մեր շտաբում, հիշեցնում է սեպտեմբերի 11-ի իրադարձությունների և մեր առաքելության նպատակի մասին: Ազատության և զոհաբերության վկայություն, այն հարգում է բոլոր 2996 զոհվածների հիշատակը, ներառյալ մեր գլխավոր հատուկ սպա Քրեյգը Թ. Միլլերին և հատուկ գործակալ Չարլզ Լ. Ֆրենդին»,-գերատեսչության՝ արդեն ջնջված հրապարակումից մեջբերում է արել Daily Caller-ը :

Ավելի ուշ Գաղտնի ծառայությունը հաղորդագրություն է թողարկել ուղղված տարբերակով և հաստատել նախկին սխալը:

«Նախնական հաղորդագրության մեջ մենք սխալմամբ նշել ենք մահացածների ընդհանուր թիվը, որոնց թվում են 19 ահաբեկիչները… Մենք խորապես ներողություն ենք խնդրում սխալի համար»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ ասվում է գերատեսչության հայտարարության մեջ:

Ահաբեկիչների առևանգած երկու մարդատար ինքնաթիռներ 2001 թվականի սեպտեմբերի 11-ին մխրճվել են Նյու Յորքի Համաշխարհային առևտրի կենտրոնի զույգ աշտարակների մեջ՝ ամբողջությամբ ոչնչացնելով դրանք։ Ահաբեկիչների կողմից վերահսկվող ևս մեկ ինքնաթիռ մխրճվել է Վաշինգտոնում պաշտպանության նախարարության շենքի արևմտյան թևի վրա։ Չորրորդ մարդատար ինքնաթիռը, որը նույնպես առևանգվել էր ահաբեկիչների կողմից, ընկել և կործանվել է Փիթսբուրգ քաղաքի մոտ (Փենսիլվանիա): Պաշտոնական տվյալներով՝ հարձակումների հետեւանքով զոհվել է 2977 մարդ։

Placeholder
ԱՄՆ-ի Գաղտնի ծառայությունը սխալմամբ ոգեկոչել է մահապшրտ-шհшբեկիչների հիշատակը