«Ինտեր»-ի 20-րդ սկուդետոյին նվիրված ֆիլմի պրեմիերային Մխիթարյանը մասնակցել է կնոջ հետ
Սպորտ
15:51 13/09/2024
Հայաստան

«Ինտեր»-ի 20-րդ սկուդետոյին նվիրված ֆիլմի պրեմիերային Մխիթարյանը մասնակցել է կնոջ հետ

Յուրահատուկ երեկո՝ գեղեցիկ սենսացիաներ վայելելու,  դրանք վերապրելու, հուզվելու համար։ Միլանի Anteo Palazzo del Cinema կինթատրոնում երեկ կայացել է «Երկու աստղ սրտում» կինոմիջոցառումը, որը նվիրված է «Ինտեր» ֆուտբոլային ակումբի  20-րդ սկուդետոյին։

Ֆիլմի առաջնախաղին «Ինտերի» ղեկավարությունն ու ֆուտբոլիստները ներկայացել են իրենց կանանց հետ։ Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն էլ միջոցառմանը մասնակցել է գեղեցկուհի կնոջ՝ Բեթի Վարդանյանի հետ։

«Ինտեր»-ի սոցէջերում կարճ տեսանյութեր ու լուսանկարներ են հյուրերի ժամանումից, հրապարակված միջոցառման ընթացքից։

Ֆիլմը սեպտեմբերի  19- 25-ը կցուցադրվի Իտալիայի բոլոր կինոթատրոններում։





 

Placeholder
«Ինտեր»-ի 20-րդ սկուդետոյին նվիրված ֆիլմի պրեմիերային Մխիթարյանը մասնակցել է կնոջ հետ