Ապատեղեկատվության տարածման ֆոնին Ադրբեջանը Նախիջևանում զորավարժություններ է անցկացնում
Քաղաքական
16:18 13/09/2024
Տարածաշրջան

Ապատեղեկատվության տարածման ֆոնին Ադրբեջանը Նախիջևանում զորավարժություններ է անցկացնում

Նախիջևանում գտնվող Առանձին համակցված բանակում ցուցադրական մարտավարական զորավարժություններ են անցկացվել հրետանային ստորաբաժանումների մարտական հարձգությամբ։ Այդ մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ-ին։

Հաղորդագրության մեջ ասվում է, որ զորավարժությունները կազմակերպվել են առանձին համակցված բանակի պատրաստության 2024 թվականի պլանի համաձայն։

Զորավարժությունների պլանի համաձայն՝ ստորաբաժանումները կատարել են տարբեր առաջադրանքներ։

Հիշեցնենք, որ արդեն երրորդ շաբաթն է, ինչ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պարբերաբար իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն է տարածում, թե իբր ՀՀ ԶՈւ-ն կրակ է բացել Նախիջևանի դիրքերի ուղղությամբ։ ՀՀ ՊՆ-ն հերքում է ադրբեջանական ապատեղեկատվությունը։

Placeholder
Ապատեղեկատվության տարածման ֆոնին Ադրբեջանը Նախիջևանում զորավարժություններ է անցկացնում