Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը երկրոդ հաղթանակը տարավ
Սպորտ
23:20 12/09/2024
Հայաստան

Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը երկրոդ հաղթանակը տարավ

Բուդապեշտում անցկացվող Համաշխարհային շախմատային օլիմպիադայի երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը մրցեց Անդորրայի թիմի հետ և առավելության հասավ 3:1 հաշվով։ Այդ մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

Հաղթանակի հասան Հայկ Մ․ Մարտիրոսյանը (2667) և Կարեն Հ․ Գրիգորյանը  (2569)։ 

Շանթ Սարգսյանը (2649) և Ռոբերը Հովհաննիսյանը (2619) պարտիաներն ավարտեցին ոչ ոքի։

Առաջին տուրում Հայաստանի թիմը 4:0 հաշվով պարտության էր մատնել Մալթայի հավաքականին։
 

Placeholder
Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը երկրոդ հաղթանակը տարավ