Թվացող անդորրը շուտով հերթական անգամ «անակնկալ» կարող է վերածվել հերթական մղձավանջի. Գեղամյան
Քաղաքական
09:15 13/09/2024
Հայաստան

Թվացող անդորրը շուտով հերթական անգամ «անակնկալ» կարող է վերածվել հերթական մղձավանջի. Գեղամյան

«Վերջին շրջանում ամեն օր Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ Նախիջևանի ուղղությամբ հայկական կողմը կրակ է բացել ադրբեջանական դիրքերի վրա։

Այս հայտարարությունները, որոնք գրեթե աննկատ են մնում մեր հանրային օրակարգից, իրականում Հայաստանի դեմ վարվող տոտալ պատերազմի կարևոր դրվագներն են»,- նշում է պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։

Ըստ նրա, դրանք, ամենայն հավանականությամբ, Տիգրանաշենի ուղղությամբ (Արարատ-Վայոց Ձորի սահմանագծին) ադրբեջանական ռազմական հարձակման իրավական «հիմնավորման» նախապատրաստությունն են։

«Սա արվում է թե՛ հողի վրա՝ իրական հարձակման համար, և թե՛ դիվանագիտական ճնշում բանեցնելու համար՝ հերթական զիջումների հարցում։

Թվացող անդորրը, որը յուրատեսակ ձևով պարուրել է մեր հասարակությանը, շուտով հերթական անգամ «անակնկալ» կարող է վերածվել հերթական մղձավանջի։

Չեմ հոգնի կրկնել. կանգնեցնելու միակ լծակը մեր՝ հասարակության ձեռքին է»,- գրել է Վ.Գեղամյանը։ 

 

Placeholder
Թվացող անդորրը շուտով հերթական անգամ «անակնկալ» կարող է վերածվել հերթական մղձավանջի. Գեղամյան