ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին կմասնակցի նաև Բրազիլիայի նախագահը
Քաղաքական
19:30 14/09/2024
Տարածաշրջան

ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին կմասնակցի նաև Բրազիլիայի նախագահը

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան կայցելի Կազան՝ մասնակցելու ԲՐԻԿՍ-ի գագաթնաժոզովին։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով Մոսկվայում բրազիլացի դեսպանի խոսքը։

«Այս նա մասնակցելու է հանդիպմանը»,-ասել են դեսպանատնից։

Հիշեցնենք, որ Հայաստանը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին մասնակցելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մակարդակով: 

Միջոցառումը նախատեսված է հոկտեմբերի 22-24-ը Կազանում։

ԲՐԻԿՍ-ը (անգլ.՝ BRICS — Brazil, Russia, India, China, South Africa բառերի հապավում) հինգ երկրների խումբ, որոնց անդամ են Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և ՀԱՀ-ը։

ԲՐԻԿՍ-ի անդամ երկրները բնութագրվում են որպես արագ զարգացող հզոր երկրներ։ Այս երկրների բարենպաստ դիրքն ապահովում է համաշխարհային տնտեսության մեջ նրանց կարևոր դերը։

Placeholder