ԱՄՆ Պետդեպը` Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույցի մասին
Քաղաքական
12:40 14/09/2024
Հայաստան

ԱՄՆ Պետդեպը` Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույցի մասին

Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը վերահաստատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն ու արժանապատիվ խաղաղության կարևորությունը։ Այս մասին ասված է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Մեթյու Միլլերի հաղորդագրության մեջ։

«Պետքարտուղար Բլինկենը ողջունել է կողմերի հարաբերություններում վերջին առաջընթացը, այդ թվում՝ սահմանների սահմանազատման կարգավորման շուրջ համաձայնությունը։
ԱՄՆ պետքարտուղարը վերահաստատել է հավատարմությունը բարգավաճ, ժողովրդավարական և անկախ Հայաստանին աջակցելու շարունակական ջանքերին:

Նա Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում քննարկել է հայ-ամերիկյան ընդլայնվող հարաբերությունները՝ ներառյալ էներգետիկայի, առևտրի և ներդրումների, ինչպես նաև կրթության ոլորտներում համագործակցությունը։
 

Placeholder
ԱՄՆ Պետդեպը` Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույցի մասին