Իրանը կքննարկի Պարսից ծոցի մերձակայքում գտնվող քաղաք մայրաքաղաքը տեղափոխելու հարցը
Քաղաքական
17:50 16/09/2024
Տարածաշրջան

Իրանը կքննարկի Պարսից ծոցի մերձակայքում գտնվող քաղաք մայրաքաղաքը տեղափոխելու հարցը

Իրանի իշխանությունները կդիտարկեն Պարսից ծոցի մերձակայքում գտնվող քաղաքային կենտրոնները՝ մայրաքաղաքը Թեհրանից տեղափոխելու հարցը։ Այդ մասին երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասել է հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշյանը։

«Աշխարհի խոշոր քաղաքների մեծ մասը գտնվում է ծովի ափին, եկեք կենտրոնանանք այն կենտրոնների վրա, որտեղ դուք կարող եք մնալ, ի դեպ, Թեհրանի մերձակայքում գտնվող գործարանների մեծ մասը հումք է բերում Պարսից ծոցից»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին ասել է Իրանի նախագահը։

Նախկինում Իրանի նախագահն արդեն հայտարարել էր տնտեսական ու բնապահպանական նկատառումներով մայրաքաղաքը տեղափոխելու անհրաժեշտության մասին։

Placeholder