Նոր մահափորձ Թրամփի դեմ
Քաղաքական
09:18 16/09/2024
Աշխարհ

Նոր մահափորձ Թրամփի դեմ

ԱՄՆ նախկին նախագահ, նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ նոր մահափրոձ է տեցի ունեցել։ Այս մասին գրում է CNN-ն ու մանրամասնում, որ hետաքննությունների դաշնային բյուրոն քննություն է իրականացնում։

Դեպքը տեղի է ունեցել Ֆլորիդայի նրա գոլֆի ակումբում: Նա գոլֆ էր խաղում Սթիվ Վիտկովի հետ, երբ հնչել են  կրակոցները։ Միջադեպի հետևանքով Թրամփը չի տուժել։

Գաղտնի ծառայության աշխատակիցները նկատել են հրացանի փողը, որը դուրս է եկել ցանկապատի հետևից, և նրանք կրակել են տղամարդու վրա, ով թաքնվել էր թփերի մեջ: Կասկածյալը մեքենայով դիմել է փախուստի, ավելի ուշ նա ձերբակալվել է։  Ըստ իրավապահ մարմինների, ձերբակալվածը Ռայան Ուեսլի Ռութն է։ Նա Հավայան կղզիներում փոքր շինարարական ընկերություն ունի, քննադատել է Թրամփին սոցիալական ցանցերում։

Իրավապահները նրա հայտնաբերել են AK-47 տեսակի ինքնաձիգ, GoPro տեսախցիկ և ուսապարկեր։

Թրամփը շնորհակալություն է հայտնել անվտանգության աշխատակիցներին անհավանական աշխատանքի համար։

ԱՄՆ փոխնախագահ, նախագահի թեկնածու Քամալա Հարիսը հայտարարել է, որ ինքը «անհանգստացած է» և դատապարտում է «քաղաքական բռնությունը»։

Placeholder