Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Վրաստան
Քաղաքական
14:48 16/09/2024
Տարածաշրջան

Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Վրաստան

Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Վրաստան: Վարչապետին Թբիլիսիի «Շոթա Ռուսթավելի» միջազգային օդանավակայանում դիմավորել է Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարսելաձեն:

Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունենալու Նիկոլ Փաշինյանի և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի առանձնազրույցը, այնուհետև քննարկումները կշարունակվեն ընդլայնված կազմով:

Քննարկումների արդյունքներով Հայաստանի և Վրաստանի վարչապետները հանդես կգան հայտարարություններով:

Placeholder
Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Վրաստան