Լիբանանը Իսրայելին պատասխանատու է համարում կապի սարքերի պայթեցման համար
Քաղաքական
22:08 17/09/2024
Աշխարհ

Լիբանանը Իսրայելին պատասխանատու է համարում կապի սարքերի պայթեցման համար

Լիբանանի կառավարությունը կապի սարքերի պայթեցման համար մեղադրել է Իսրայելին՝ կատարվածն անվանելով «հանցավոր ագրեսիա»։ Այս մասին ասվում է Լիբանանի նախարարների կաբինետի մամուլի ծառայության հայտարարության մեջ։ ՏԱՍՍ-ը գրում է, որ այն հրապարակվել է X-ի բլոգում։

Ըստ տեքստի՝ հանդիպման ժամանակ, որի ընթացքում քննարկվել են միջադեպի հանգամանքները, «Նախարարների խորհուրդը միաձայն դատապարտել է Իսրայելի այս հանցավոր ագրեսիան, որը հանդիսանում է Լիբանանի ինքնիշխանության լուրջ խախտում»։

Placeholder