ՀՀ-ում կեսարյան հատումների թվի զսպման աճպարարությունը․ Ծաղիկ Վարդանյան
Առողջություն
20:20 17/09/2024
Հայաստան

ՀՀ-ում կեսարյան հատումների թվի զսպման աճպարարությունը․ Ծաղիկ Վարդանյան

«Առողջության իրավունք» ՀԿ համահիմնադիր Ծաղիկ Վարդանյանը գրում է․

«Եվ այսպես,  ի լուր ամբողջ աշխարհի, բոլոր ծանոթ և անծանոթ լրատվամիջոցներով   Առողջապահության նախարարությունը  բարձրաձայնում է, որ ՀՀ-ում շատ բարձր է ծննդալուծման դեպքերի մեջ կեսարյան հատումների չափաբաժինը՝ շուրջ 40% և որ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ 2023-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ  մոր և մանկան առողջության բաժնում ամրագրած է կեսարյան հատումների աճի  նվազեցման դրույթը և որ հիմա  ներդնում  են դրան միտված դարակազմիկ միջոցառում:
Ներկայացնում են, որ որպեսզի զսպենք կեսարյան հատումների թվի աճը նորմալ և բարդացած ծնունդների գներն են բարձրացրել և որ 2008 թվականից այն  չի վերանայվել:

ՀԻՇԵՑՈՒՄ, ինչ վերաբերվում է մանկաբարձական ծառայությունների գներին՝  ծննդալուծում նորմալ ճանապարհով, կեսարյան հատում և այլն, ապա այն անցել է փոփոխությունների, վերանայումների երկար ճանապարհ, մինչև 2011թ.այն  եղել է ընդհանուր հիվանդանոցային ծառայությունների նման, և մեկ դեպքի համար փոխհատուցվել է մոտ 50 000 ՀՀ դրամ, հետագայում նորմալ, բարդացած ծննդաբերությունների գները բարձրացվել են, նույնիսկ՝ կրկնապատկվել և զուգահեռ  ներդրվել է ծննդօգնության ծառայության աշխատակիցների բոնուսային վարձատրության մոդել,որը գործում է մինչև այժմ, որն նույնպես իր հերթին վերանայվել է 2015թ., 2019թ. :

Այսպիսով, օրինակի համար նորմալ և թեթև շեղումներով ծննդաբերությունը երկար ժամանակ փոխհատուցվում էր  109,400 դրամի չափով, հաջորդիվ,  2018 թվականին իրականացվել է ծննդօգնության ծառայությունների վերանայում և ոչ միայն գնային փափախություններ է իրականացվել, այլ փոխվել է ծննդօգնության ծառայությունների դասկարգումը՝ ըստ ֆինանսական փոխհատուցման և սահմանվել է գին՝ 140 000 դրամ, ապա 2023 թվականին՝ 150 000 դրամ:

Ներկայացրած կարճ խրոնիկան վերաբերվում է  ԱՆ-ի այն պնդմանը, թե  2008 թվականից ծննդօգնության  գները չեն վերանայվել: Փաստեմ, որ ոչ միայն մի քանի ամգամ գներն են վերանայվել, այլ մտցվել է ծննդատան աշխատողների բոնուսային վարձատրություն, ավելին՝ սահմանվել են ծննդատների մակարդակներ  և ըստ դրա սահմանվել են  ծնունդների ֆինանսավորման առավելագույն չափաբաժիններ,  օրինակ՝ 1-ին մակարդակի ծննդատունը պետության կողմից  բարդացած ծնունդների համար  ընդհանուր ծնունդների թվի 13%-ի չափով է ֆինանսավորվում,  իսկ  կեսարյան հատումների համար՝ 15%-ի չափով: ( ՀՀ ԱՆ 2019թ. 331-Ա հրաման): Այս չափաբաժիններից ավել կատարածը ֆինանսավորվում է նորման ծննդաբերության գնով:

Ասել կուզեմ, որ կեսարյան հատումների աճի ֆինանսական զսպան գործիք կիրառվում է  2012 թվականից, այն վերանայվել է 2019թ-ին,  սակայն կեսարյան հատմների թվի  աճը չի դանդաղում, ընդհակառակը:

Հիմա իրականում այս փոփոխությունով ինչ է անում ԱՆ-ն.
Ցավոք,  ՀՀ-ում 2023-2024 թթ-ի ծնունդների համեմատությունը խոստումնալից չէ, արձանագրվել է թվի անկում՝ անկախ անպտղության հաղթահարման հարցում անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով տրամադրվող բժշկական օգնության և սպասարկման ընդլայմանը։   

Ըստ ՀՀ  վիճակագրական կոմիտեի 2023-2024 թթ. հունվար-հունիս ամիսների ծնվածների թիվը համապատասխանաբար  17192, 15898, այսինքն 1294-ով պակաս: 

Իսկ ՀՀ  Պետական բյուջեով  2024 թվականին մանկարձական բժշկական ծառայությունների համար նախատեսվել է  շուրջ 7,424 մլն. դրամ 36114 դեպքի համար: Անզեն աչքով տեսանելի է, որ ծնունդների թվի նվազման   նման տեմպի պարագայում ընթացիկ տարում առնվազն 2000 ծնունդ պակաս է լինելու նախորդ տարվանից և ամենալավատեսական կանխատեսման դեպքում էլ ծննդօնությունում չի ծախսվի նվազագույնը 400 մլն դրամ: սրան էլ հավելեմ, որ նույն Պետական բյուջեի «Առողջության համապարփակ ապահովագրությանն (ԱՀԱ) ուղղված միջոցառումներ» միջոցառումով նախատեսված 18 մլրդ դրամը այս տարի հավանաբար  կվերաբախշվի այլ ծրագրերի մեջ:

Անդրադառնանք սույն աճպարարությանը, որ շեփորահարվում է որպես հզոր կեսարյան հատումների  զսպման գործիք: Վերևում ներկայացրեցինք,  որ ծնունդների թիվը  նվազել է և այդ ծրագրում գումարներ են խնայվել, ԱՆ-ն  որոշել է դրանց մի մասը թողնել ծննդօգնությանը:

Եվ կատարել է գների բարձրացում՝ նորմալ և թեթև շեղումներով ծննդաբերություն գինը ավելացրել է 10%-ով, բարդացած ծնունդները՝ 25%-ով, կեսարյան հատման գները անփոփոխ են մնացել: Ստացվում է  սա ոչ թե խթանող գործիք են հորինել, այլ ընդանենը ծրագրում մնացած գումարների հաշվին ծառայությունների  գին են  բարձրացրել,  որը այս տարի կվերաբերվի վերջին եռամսյակին և կկազմի մոտ 10-12 մլ. դրամի կարգի գումար՝ 400 մլն խնայողության դիմաց:

Սակայն այս ամենը  ներկայացվում է կեսարյան հատումների թվի նվազնան ռազմանվարական սոուսով:
ԿԵՑՑՑԵ ՓԻԱՌԸ

Ինչ վերաբերվում է ծննդաբերության ժամանակ  էպիդուրալ անզգայացմանը, ապա ըստ գործող վարձատրման չախորոշիչի ծննդաբերության ժամանակ անեսթեզիոլոգը և նրա բուժքույրը բոնուս  ստանում են, իսկ գների հրամանի 2-րդ բաժնում, որտեղ շարադրված են ծննդօգնության ծառայությունները, ծանոթություններ մասում ամրագրված է «բաժնի գներում ներառված են անզգայացման, լաբորատոր և գործիքային ախտորոշիչ հետազոտությունների արժեքները»:
Հետաքրքիր է ինչ անվճար էպիդուրալ անզգայացումից են խոսում, եթե անզգայացման ծառայությունը ներառված է ծննդաբերության գնի մեջ:

Ամփոխելով այս «ռազմավարական» միջոցառումը փաստում եմ.
Ծննդօգնությն գների փոփոխությունները որևէ աղերս չունեն  կեսարյան հատումների թվի կրճատման հետ՝ կապրենք կտեսնենք:

Ներկայացրած ծննդօգնության գների բարձրացումը կապված է ծնունդների թվի  վազման և այդ ծրագրում գումարների պրոֆիցիտի հետ:

Այն որ 2008 թ-ից  հետո վերջապես հիշել են ծննդօգնության գները, իրականություն չէ, անգամ ամոթ է անցած 1 5 և ավել տարիներում կառավարիչների աշխատանքի վրա նման ստվեր գցելը:
Էպիդուրալ անզգայացման առումով, արվել է ընդամենը այդ ծառայության առանձնացում է և գնի սահմանում:

Հ.Գ. Մի բան լավ է, որ ամեն դեպքում որոշակիի գների բարձրացում է իրականացվել, որի արդյունքում մի խոքր էլ կավելանա բուժանձնակազմի աշխատավարձը:
Աճպարարության փոխարեն իրական աշխատանքով զբաղվեք, օրինակ՝ իրավական ակտերում սահմանեք կեսարյան հատումների բացարձակ և  հարաբերական ցուցումները և այլն»։

Placeholder