«Հրապարակ». Փաշինյանը առաջիկա ամիսներին «չիստկա» է անելու թիմում
Օրվա մամուլ
08:50 17/09/2024
Հայաստան

«Հրապարակ». Փաշինյանը առաջիկա ամիսներին «չիստկա» է անելու թիմում

«Հրապարակ» թերթը գրում է.

«Արտաքին մարտահրավերներից ավելի ՔՊ-ական կարկառուններին սեփական ճակատագիրն է հուզում։ Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը վերջերս ակնարկել է, որ առաջիկա ամիսներին «չիստկա» է անելու թիմում։ ՔՊ վերնախավը կասկած չունի, որ նախընտրական վերադասավորումներ են արվելու, մի քանի «խոշոր գլուխ է թռնելու», որ Փաշինյանը կարողանա խաղարկել կոռուպցիայի դեմ հուժկու պայքարի խաղաքարտը և հայտարարել, թե նախկիններից բացի նաև յուրայիններին չի խնայում։

Իշխանության մեջ ո՛չ ընդդիմադիրների պայքարից, ո՛չ էլ արտաքին զարգացումներից այդքան չեն սարսափում, որքան նախընտրական շոուի նմանվող այդ «ահեղ դատաստանից», որը ձեռնարկելու է վերընտրվելը կյանքի նպատակ հռչակած առաջնորդը։ Եվ անհամբերությամբ սպասում են, թե ովքեր են հայտնվելու քավության նոխազի դերում։ Ընդ որում, ամեն մեկն ուրախանալու է մյուսի «կործանումից», միայն թե ինքը չընկնի այդ հողմապտույտի մեջ»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Placeholder