Մայր տաճարում այլևս մոմավառություն չի լինելու,  զանգակատան շուրջ թաղումներ չեն լինելու
Օրվա թեմա
14:12 17/09/2024
Հայաստան

Մայր տաճարում այլևս մոմավառություն չի լինելու, զանգակատան շուրջ թաղումներ չեն լինելու

«Մայր տաճարի զանգակատան շուրջ կաթողիկոսների հուղարկավորության համար այլևս տեղ չկա»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։

Նաթան Սրբազանը շարունակեց. «Վեհափառ Հայրապետի գաղափարով,  այևս դրսում չթաղել ու ամբողջ հրապարակը չվերածել գերեզմանատան, սկսվեց կառուցվել կաթողիկոսական դամբարան, որը ամենօրյա, անընդհատ ծառայելու է իբրև մատուռ աղոթքի ու մոմավառություն»։

Սրբազանը հայտնեց, որ Մայր տաճարի հիմնանորոգումից հետո Մայր տաճարում այլևս մոմավառություն չի լինելու։

Մանրամասն՝ տեսանյութում։

Placeholder