Սպանդարյան գյուղում տուն է այրվել
Օրվա մամուլ
09:06 17/09/2024
Տարածաշրջան

Սպանդարյան գյուղում տուն է այրվել

Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն սեպտեմբերի 17-ին, ժամը 04:56-ինահազանգ է ստացվել, որ Սպանդարյան գյուղի գյուղապետարանի մոտակայքում այրվում է տուն։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Պարզվել է, հրդեհը բռնկվել է 3-րդ փողոցի տներից մեկում․ տուժածներ չկան:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:57-ին, մարվել՝ 07:16-ին:

Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 24 քմ), փայտյա առաստաղը (մոտ 42 քմ), պատշգամբում ջերմահարվել է փայտյա առաստաղը (մոտ 22 քմ) և տան գույքը:

Placeholder