Ստոլտենբերգը կարծում է, որ Ռուսաստանի խորքում հարվածները «կարմիր գծի» հատումներ չեն լինի
Քաղաքական
21:51 17/09/2024
Աշխարհ

Ստոլտենբերգը կարծում է, որ Ռուսաստանի խորքում հարվածները «կարմիր գծի» հատումներ չեն լինի

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը Times-ին տված հարցազրույցում ասել է, որ Կիևը Ռուսաստանի խորքերին հեռահար հրթիռային հարվածներ թույլ տալը,  չի լինի էսկալացիայի տանող կարմիր գիծ:

«Նա մերժել է Պուտինի նախազգուշացումը, որ հրթիռի օգտագործումը կդառնա «կարմիր գիծ», որից հետո Ռուսաստանը «պատերազմի» մեջ կլինի ՆԱՏՕ-ի հետ»,-ասվում է հոդվածում։

«Պուտինն արդեն բազմիցս հայտարարել է «կարմիր գծերի մասին» և իրավիճակը չի սրվել՝ նաև նկատի ունենալով, որ հակամարտության մեջ ՆԱՏՕ-ի դաշնակիցների անմիջական մասնակցություն չեն ունեցել», -«ՌԱԻ նովոստի»-ի փոխանցմամբ Ստոլտենբերգին մեջբերում է պարբերականը։

Գլխավոր քարտուղարն ասել է, որ աջակցում է Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան, որոնք կողմ են Կիևին հեռահար հրթիռներ օգտագործելու թույլտվությանը։ Միևնույն ժամանակ, նա պնդում է, որ Ուկրաինայի կողմից դրանց օգտագործումը Հյուսիսատլանտյան դաշինքին չի ներքաշի Ռուսաստանի հետ հակամարտության մեջ։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ավելի վաղ հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի երկրներն այժմ քննարկում են ոչ միայն Կիևի կողմից արևմտյան հեռահար սպառազինությունների հնարավոր կիրառումը, այլ նրանք, ըստ էության, որոշում են՝ անմիջականորեն ներգրավվե՞լ ուկրաինական հակամարտությանը: Արևմտյան երկրների անմիջական մասնակցությունն ուկրաինական հակամարտությունում կփոխի դրա էությունը, Ռուսաստանին կստիպի որոշումներ կայացնել՝ ելնելով իր հանդեպ այդ կերպ ստեղծված սպառնալիքներից։

Placeholder